National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
04.10.2022
Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրները կանոնակարգելու նպատակով Կառավարությանը կվերապահվեն լիազորող նորմեր
1 / 4

Անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու նպատակով ՀՀ կառավարությանը կվերապահվեն լիազորող նորմեր:

«Քաղաքաշինության մասին» օրենքում առաջարկվող լրացումն ԱԺ հոկտեմբերի 4-ի նիստում ներկայացնելով՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ մարզերից եւ Երեւանի քաղաքապետարանից հավաքագրված տվյալների համաձայն՝ բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի հետազննության արդյունքներով՝ հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (3-րդ եւ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Տվյալների համաձայն՝ անբավարար տեխնիկական վիճակում է հանրապետության մոտ 19.000 բազմաբնակարան շենքերի 3.2 տոկոսը: Հանրապետության բնակավայրերում առկա է նաեւ քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, ավելի քան 1.200 անհատական բնակելի տուն, որից մոտ 1.000-ը՝ բնական աղետների հետեւանքով:

Առաջարկվող լրացմամբ սահմանվում են ուժեղացման եւ վերակառուցման ու քանդման ենթակա՝ վթարային բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, բնակարանային ֆոնդի ուժեղացման եւ վերակառուցման կամ քանդման դեպքում այդ ֆոնդից քաղաքացիների ժամանակավոր վերաբնակեցման կարգը: Կսահմանվեն նաեւ բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման եւ հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելու կարգերը:

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան՝ Արմեն Ղուլարյանը ներկայացրել է առաջիկա միջոցառումները: Քննարկվող լիազորող նորմերի ընդունմանը կհաջորդի բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ ստեղծելուն առնչվող Կառավարության որոշման նախագծի մշակումը: «Ըստ տեխնիկական վիճակի գնահատականի՝ կկարողանանք հասկանալ, թե ինչ պատկեր ունենք, որից հետո ձեռնամուխ կլինենք կոնկրետ միջոցառումների իրականացմանը»,-ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը: Արմեն Ղուլարյանը պարզաբանել է, որ թեեւ կանոնակարգերն ու ընթացակարգերը պետք է վերաբերեն եւ՛ անհատական բնակելի տներին, եւ՛ վթարային բազմաբնակարան շենքերին, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ բազմաբնակարան շենքերն ավելի խոցելի են:

Պատգամավոր Հայկ Ցիրունյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am